Ֆրանսիայում բնակելի շենքի հրդեհի հետեւանքով կա 5 զոհ
October 2, 2017
Կիրակի գիշերը հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մյուլուզ քաղաքի բնակելի շենքերից մեկում, ինչի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը սկսվել է բնակելի շենքերից մեկի աստիճանավանդակում, մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 50 հրշեջ: