Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

December 14, 2017

4 մարդ է մահացել եւ առնվազն 10-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, Ֆրանսիայի  հարավում դպրոցական ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով։ Զոհերի եւ վիրավորների թվում կան երեխաներ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

SNCF ազգային երկաթուղային ընկերության տարածաշրջանային կառավարման գրասենյակի տվյալների համաձայն՝ բախման ժամանակ անցումը փակված է եղել։

Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է պետական կառույցների «ամբողջական մոբիլիզացիա»՝ վթարից տուժածներին օգնելու համար։

 

 

Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ կան զոհեր եւ վիրավորներ (տեսանյութ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image