Ֆրանսիան՝ ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի ԱԱ-2018  եզրափակիչ հանդիպումը։ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար պայքարում էին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Լարված պայքարում 4-2 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականը:

Ֆրանսիան աշխարհի չեմպիոն էր դարձել նաեւ 1998-ին` Փարիզում 3-0 հաշվով հաղթելով Բրազիլիային:

Նշենք, որ եզրափակիչ խաղին ներկա էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Source: Yerkir Media
Link: Ֆրանսիան՝ ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image