«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Առաջին հորիզոնականում «Մոխրոտը. գիրք համայնապատկեր» գիրքն է:
Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է:
«Երեք պատմվածք Շերլոկ Հոլմսի արկածներից» գիրքը երրորդ հորիզոնականում է:
Չորրորդ տեղում «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն է:
Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը հինգերորդն է:
«Հայկական հեքիաթներ» գիրքը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը:
Յոթերորդ տեղում Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է:
Ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականը զբաղեցրել Ջ. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Կատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը:
Source: Yerkir Media
Link: 10 ամենից շատ վաճառված մանկական գրքերը