106-ամյա անգլիացին դարձել Է ամենածեր մարդը, որն իջել Է Zip Line-ով

April 13, 2018

Անգլիացի Ջեք Ռեյնոլդսը դարձել է ամենածեր մարդը, որն իջել է Zip Line-ով՝ գետնից պոկումով արագընթաց վայրէջք պողպատե ճոպանով: Այդ մասին հայտնել է Travel and Leisure-ը:

Սովորաբար Ջեքը տեղաշարժվում է սայլակով, բայց դա նրան հետ չի պահել ժամում ավելի քան 60 կիլոմետր արագությամբ վայրէջքից: Սա արդեն երրորդ ռեկորդն է, որը տղամարդը սահմանում Է իր ծննդյան օրը:

Երկու տարի առաջ նա դարձել էր ամենածեր մարդը, որը դաջվածք էր արել, իսկ անցյալ տարի՝ ամենածերը, որն ամերիկյան թեքուղի էր նստել:

Source: Yerkir Media
Link: 106-ամյա անգլիացին դարձել Է ամենածեր մարդը, որն իջել Է Zip Line-ով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image