15 սմ մորուքով աղջիկը Գինեսի ռեկորդ է գրանցել

September 9, 2016

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Հառնաամ Քաուրը ճանաչվել է գեղեցիկ սեռի՝ աշխարհում ամենաերիտասարդ ներկայացուցիչն ամենաերկար մորուքով: Ինչպես հայտնել է BBC-ն, Քաուրի նվաճումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մեծ Բրիտանիայի Սլաու քաղաքի (Բերքշիրի կոմսություն) բնակչուհին 24 տարեկանում աճեցրել է 6 դյույմ (ավելի քան 15 սանտիմետր) երկարությամբ մորուք: Աղջիկը խոստովանել է, որ ինքն սկսել է մորուք պահել, որպեսզի պաշտպանվի նրանցից, ովքեր երկար տարիներ ծաղրում էին իր արտաքինը:

BBC-ն նշում է, որ բրիտանուհին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով: Այս հիվադնության ախտանիշներից մեկն արյան մեջ արական հորմոնների քանակության ավելացումն է, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել դեմքին մազերի չափազանց մեծ աճի:

Քաուրը մարտ ամսին դարձել է առաջին մորուքավոր կինը, որը հարթակ է բարձրացել Լոնդոնում կայացած Նորաձեւության շաբաթի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: 15 սմ մորուքով աղջիկը Գինեսի ռեկորդ է գրանցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image