19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Մոլդովայի քաղաքացիների. shamshyan.com

shamshyan.com — Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հետաքննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 11-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 22:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի բնակիչ, 19-ամյա Արման Խաչատրյանը Mercedes մակնիշի 77 OO 020 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, 54-ամյա Զինաիդա Բականինային և 36-ամյա Իգոր Պոզյադինին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները, ովքեր Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ են և ժամանակավորապես բնակվում են Երևանի «Ուրարտու» հյուրանոցային համալիրում, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկակական կենտրոն:

Source: Yerkir Media
Link: 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Մոլդովայի քաղաքացիների. shamshyan.com

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image