19 մարդ մեղադրվում է Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեջ
August 30, 2017
ԱՄՆ-ի մայրաքաղաքում դատարանը մեղադրական եզրակացությամբ է հանդես եկել մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի` այդ թվում Էրդողանի անվտանգության 15 աշխատակիցների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
Դատախազի գրասենակից տեղեկացրել են նաև, որ մեղադրյալներից երկուսը ձերբակալվել են, իսկ մյուսները շարունակում են մնալ ազատության մեջ: Դեռևս հստակ չէ, թե որտեղ են գտնվում մյուս մեղադրյալները և արդյոք դիվանագիտական անձեռնմխելիությունը կարող է խանգարել նրանց դեմ հետաքննություն իրականացնել:
«Այժմ ժամանակն է պահանջել Էրդողանի անվտանգության աշխատակիցների արտահանձնումը եւ հատուցում այս սարսափելի հանցագործությունից տուժածներին: Էրդողանի անգործությունը՝ օրենքի գերակայությունը ապահովելու եւ արդարության հասնելու հարցում, պետք է հանգեցնի ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանի վտարմանն ու լրացուցիչ պատժամիջոցների կիրառմանը»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հասարակայնության հետ կապերի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը: