1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանը մեր գործընկերոջ հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունները, որ «Առաջին լրատվական»-ը մուտք է գործելու ՊՊԾ գնդի տարածք:
Նշենք, որ a1plus.am-ը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ այս պահին Վարուժան Ավետիսյանը հեռախոսով բանակցում է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ զենքերը վայր դնելու կամ պայքարը շարունակելու ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ ՊՊԾ-ի տարածք են մուտք գործելու «Առաջին լրատվական» կայքի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները:
Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցում :
Մեր տեղեկություններով՝ լրագրողները ոչ թե ձայնագրելու կամ նկարահանելու համար են, այլ որպես կենդանի բաժանարար գիծ, որը պետք է զինյալներին ազատ տեղաշարժի համար, քանի դեռ բանակցում են:
Source: Yerkir Media
Link: 1in.am-ի թղթակիցը որպես կենդանի բաժանարար գիծ մուտք չի գործելու ՊՊԾ գնդի տարածք