2014թ-ից ի վեր կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստը

July 13, 2016

Բրյուսելում հուլիսի 13-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նիստի ավարտին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ երկու կողմերը կրկին տարակարծիք են եղել Ուկրաինայի հարցում:

«Այսօր դիրքորոշումների մոտեցում տեղի չի ունեցել»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա միաժամանակ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն խորությամբ կուսումնասիրի Բալթիկ ծովի տարածաշրջանում օդային անվտանգության ապահովման վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած առաջարկները:

Սա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առաջին նիստն էր 2014թ-ից ի վեր, երբ Ղրիմի` Ռուսաստանին միացումից հետո ՆԱՏՕ-ն կասեցրեց վերջինիս հետ քաղաքացիական և ռազմական համագործակցության բոլոր ձևերը:

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը ստեղծվել է 2002թ-ին:


Source: Yerkir Media
Link: 2014թ-ից ի վեր կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի առաջին նիստը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image