2016-ին Հայաստանում օգտատերերի 40 %-ը ենթարկվել է համացանցային սպառնալիքի
March 2, 2017
Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբեռսպառնալիքի: Այս մասին լրատվամիջոցների համար կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ ասաց «Կասպերսկի լաբորատորիա»-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին:
Նրա ներկայացմամբ` 2016 թվականին աշխարհում օրական միջինը 310 հազար կիբերհանցագործություն է իրականացվել, ինչի արդյունքում տարեկան 400-500 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս է հասցվում համաշխարհային տնտեսությանը: Եվգենի Կասպերսկիի կարծիքով` «մենք ապրում ենք թվային միջնադարում»:
«Այսօր աշխարհում գրեթե ամեն բան կառավարվում է թվային համակարգով, և այդ պատճառով կիբերհանցագործությունների թիվն արագորեն աճում է: «Կասպերսկի Լաբորատորիայի» ուսումնասիրության համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է համացանցային սպառնալիքի: Ընդ որում՝ սպառնալիքի տակ է ցանկացած տիպի սարք և օպերացիոն համակարգ»,- ասաց նա` հավելելով, որ կիբերհարձակումներից պաշտպանված չեն անգամ բանկերը: