Forbes հանդեսը կազմել է այն դերասանների ցանկը, որոնց մասնակցությամբ ֆիլմերը 2017-ին մեծ շահույթ են ապահովել։
Առաջին հորիզոնականում Վին Դիզելն է, ում մասնակցությամբ «Ֆորսաժ-8» ֆիլմը մեկ տարում «հավաքել» է 1,6 մլդ դոլար։
Երկրորդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է, ով եւս նկարահանվել է «Ֆորսաժ»-ում․ նրա մասնակցությամբ ֆիլմերը ապահովել են 1,5 մլդ դոլարի եկամուտ։
Եռյակը եզրափակում է Գալ Գադոտը, ով նկարահանվել է «Հրաշք կինը» ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը բերել են 1,4 մլդ դոլարի եկամուտ, որից 820 միլիոնը՝ հենց «Հրաշք կինը» ժապավենի համար։
Ամենաեկամտաբեր դերասանների տասնյակի մեջ են նաեւ Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեպը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը եւ Ջոն Բոյեգան։
Source: Yerkir Media
Link: 2017 թ․ հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասանները