2018 թվականը Հայաստանը դիմավորել է վառելիքի գների կտրուկ աճով

January 4, 2018

2018 թվականը Հայաստանը դիմավորել է վառելիքի գների մեծ աճով։

Հունվարի 1-ից վարորդներն արձանագրել են, որ մինչեւ 15 տոկոսով ավելացել են բենզինի եւ ավտոմեքենաների լիցքավորման գազի գները։ Այսպես, ռեգուլյար տեսակի բենզինը 410-ի փոխարեն վաճառվում է արդեն 430 դրամով։

Երեւանում գազալցակայաններում լիցքավորում կատարվում է 210-220 դրամով, նախկին 180-190-ի փոխարեն։

Մարզերում գազի գինն, ի տարբերություն մայրաքաղաքի՝ անհամեմատ ավելի էժան է։ Հատկանշական է, որ Երեւանում գազալցակայաններում դժվար է գտնել գինը նշող որեւէ ցուցանակ։

Անակնկալի առջեւ են կանգնելու նաեւ առաջիկայում գյուղատնտեսական աշխատանքները սկսող մեր համերկրացիները։ Այդքան անհրաժեշտ դիզվառելիքը եւս հունվարի 1-ից թանկացել է, ու նախկին 390-ի փոխարեն վաճառվում է գրեթե 440 դրամով։

Իսկ մինչեւ հունվարի 8-ը Հայաստանում «ոչ աշխատանքային ռեժիմ է» ու պատկան մարմինները ազատված կլինեն բացատրություններ տալու «հոգսից»։

Source: Yerkir Media
Link: 2018 թվականը Հայաստանը դիմավորել է վառելիքի գների կտրուկ աճով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image