25-ամյա աղջիկն ընկել է 8-րդ հարկից ու մահացել

June 15, 2017

Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում` Շենգավիթ վարչական շրջանում: Ժամը 23–ի սահմաններում ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Բագրատունյանց փողոցի թիվ 22 Ա շենքից մարդ է ընկել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել, է որ 1992 թ-ին ծնված Ա. Ք-ն ընկել է նշված շենքի 8-րդ հարկի իրենց տան պատուհանից ու մահացել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածը աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում:

Source: Yerkir Media
Link: 25-ամյա աղջիկն ընկել է 8-րդ հարկից ու մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image