25 տարի առաջ ապրիլի 17-ին Արցախը կորցրեց իր լավագույն հրամանատարներից մեկին՝ Շահեն Մեղրյանին: Նրան եւ զինակիցներին Երեւան տանող ուղղաթիռը խփվեց Եղնիկներում: Ամեն տարի այս օրը հարազատներն ու մարտական ընկերները Եռաբլուր են այցելելում՝ հիշատակի տուրք մատուցելու հրամանատարին եւ նրա հետ զոհված տղաներին:
Շահեն Մեղրյանի ավանդը շատ մեծ է Արցախյան ազատամարտում, նա էր, որ 1988թ-ին սկսեց զինված ջոկատներով նախապատրաստվել հայրենի հողի պաշտպանությանը: