27 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ է

27 տարի առաջ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ընդունվեց հռչակացիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Նախկին ԼՂՒՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում հռչակվեց անկախ հայկական պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)։

1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց եւ իրացրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը:

Հանրաքվեին մասնակցեց գրանցված քաղաքացիների 82.2%-ը, այդ թվում նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները՝ դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեաթերթիկում գրված «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար մարդ (քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 99.89%-ը), իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ: 95 քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեց:

Source: Yerkir Media
Link: 27 տարի է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image