3 գյումրեցիներ հիվանդանոց են տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ

December 15, 2017

Ոստիկանության Մուշի բաժինը (Գյումրի) դեկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Տիգրանուհի Խ.-ն, 1960 թ. ծնված Գայանե Ա.-ն և 1981 թ. ծնված Արմեն Ա.-ն:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ կոնկրետ չեն կարող ասել, թե ինչից են թունավորվել, հնարավոր է` գազի արտահոսքից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Source: Yerkir Media
Link: 3 գյումրեցիներ հիվանդանոց են տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image