302 սիրիահայ ուսանողի վարձը կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունը 73 սիրիահայ ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով նախատեսում է հատկացնել 20 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեն 302 սիրիահայ ուսանող, որոնց ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ:

«Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, ուսման վարձի լուծումը պետք է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:

Source: Yerkir Media
Link: 302 սիրիահայ ուսանողի վարձը կփոխհատուցվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image