Ի՞նչ կստացվի, եթե Արցախի պատմական Շուշիում մեկտեղվեն 10 լուսանկարիչ, ովքեր քաղաքից եզակի եւ հետաքրքիր լուսանկարներ ֆիքսելու համար ունեն ընդամենը երկու օր: Կստացվի հետաքրքիր նախաձեռնություն՝ «Շուշի. 48 Ժամ» լուսանկարչական նախագիծը, որն իրականություն է դարձրել Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը: