5 երկրների վարչապետները քննարկեցին միասնական տնտեսական գոտու խնդիրները
October 25, 2017
Երեւանում այսօր կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Օրակարգում ներքին շուկաների գործունեությանը, առեւտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցերն էին: Նիստին 5 երկիր ներկայացնող կառավարությունների ղեկավարները պայմանավորվածություն ձեռք բերեցին կրկին հանդիպել արդեն 2018 թվականի սկզբին Սոչիում:
Ի վերջո ի՞նչ տվեց այս նիստը եւ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Որո՞նք էին օրակարգում ընդգրկված հարցերը եւ ի՞նչ լուծումներ առաջարկվեցին դրանց: