59-ամյա առաքիչը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել. shamshyan.com

February 3, 2017

Այսօր`ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Արամ Վարդանյանը իրեն պատկանող Renault մակնիշի 34 DN 889 համարանիշի ավտոմեքենայով Մարգարյան 2-րդ նրբանցքի 27 շենքի մոտից դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և ընդհարվել նշված վայրում գտնվող ավտոտնակին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Վարդանյանը տեղում մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Վարդանյանը, ով աշխատում էր «Աստղիկ Օհանջանյան» Ա/Ձ-ում՝ որպես առաքիչ, մեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Source: Yerkir Media
Link: 59-ամյա առաքիչը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել. shamshyan.com

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image