7 հազար դոլար կաշառք՝ զորակոչից տարկետում տեղավորելու համար

Հհ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՊՆ ՌՈ բաժին հրավիրված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Ա.Կ.Հ.-ն հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2014թ. յոթ հազար ԱՄՆ դոլար է տվել Երևան քաղաքի բնակչուհի Ա.Գ.Գ.-ին, իր որդուն նույն թվականի ամառային զորակոչից երեք տարի ժամկետով տարկետում տեղավորելու համար:

ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 21.11.2016թ. Ա.Գ.Գ.-ն խոստովանել է վերը նշվածը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնում նախապատրաստվում են նյութեր»:


Source: Yerkir Media
Link: 7 հազար դոլար կաշառք՝ զորակոչից տարկետում տեղավորելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image