7-ամյա երեխայի հայրը դանակահարել է իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին

September 5, 2016

past.am— 2016թ. հուլիսի 6-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հրազդան քաղաքում. «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մայթով քայլող երեք երեխաներից մեկին` 7-ամյա տղային, վրաերթի ենթարկել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից երեխան տեղում մահացել էր:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան` վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր:շ

Սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և ազատ արձակել վարորդին:

Իսկ այսօր մահացած 7-ամյա երեխայի հայրը պատահաբար հանդիպել է իր երեխայի մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ վարորդին ու դանակահարել: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Source: Yerkir Media
Link: 7-ամյա երեխայի հայրը դանակահարել է իր երեխային վրաերթի ենթարկած վարորդին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image