80-ամյա մանկավարժը տիկնիկներ է պատրաստում հայտնի մարդկանց կերպարներով
June 21, 2017
Հայ ավանդական տան-տիկիններ, խստապահանջ պարոններ, գիտության, կրթության, գրականության ու մշակույթի վաստակավոր դեմքեր․․․ Գյումրեցի 80-ամյա մանկավարժը տիկնիկներ է պատրաստում հայտնի մարդկանց կերպարներով, որոնցից յուրաքանչյուրն իր ստեղծման պատմությունն ու նշանակությունն ունի:
Արհեստավոր մանակավարժը դեռ մանկուց է զբաղվել տիկնիկների, ծաղիկների ու զանազան առարկաների պատրաստելով: Սակայն դրանք երբեք չի վաճառել: