80-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատշգամբից

August 14, 2018

Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Բ. Ժ.-ի (ծնված 1938 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Source: Yerkir Media
Link: 80-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատշգամբից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image