93 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
September 28, 2016
93 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը։ Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտրոնը, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին։ Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխանակության սարքի:
Բժիշկները սկզբում նրա մոտ վիճակի բարելավում էին նկատում ու նույնիսկ փորձում հետ բերել կոմայից: Բայց եւ այնպես՝ սեպտեմբերի 28-ի գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է:
Պերեսը ծնվել է ներկայիս Բելառուսի տարածքում, երկու անգամ գլխավորել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թթ նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ դառնալով աշխարհի ամենատարեց գործող ղեկավարը: 1994-ին նա Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել պաղեստինցիների հետ համաձայնագրի ստորագրման համար: Պերեսը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Իսրայելում, այլ նաեւ՝ միջազգային քաղաքական շրջանակներում։