9,5 միլիոն դոլար՝ տիեզերակայանում 12 օր ապրելու համար
April 8, 2018
Տիեզերակայանում աշխարհի առաջին հյուրանոցիբացումը պլանավորված է 2020 թվականին: Այդ մասին հայտնել Է SpaceNews պորտալը:
Հյուրանոցի մակերեսը կկազմի 42 քառակուսի մետր, որտեղ կարող են տեղավորվել չորս հյուրերն ու անձնակազմի երկու անդամները:
Նրա խոսքով՝ հյուրանոցի հյուրերը կկարողանան մասնակցել մրգերի եւ բանջարեղենի աճեցման գիտափորձերին, որոնք ճանապարհորդությունից հետո նրանք կարող են իրենց հետ վերցնել որպես հուշանվեր: Ինչպես հայտնել է հանդեսը, հյուրանոցում 12 օր ապրելու տոմսը կարժենա 9,5 միլիոն դոլար: Գումարը ներառում Է նախաթռիչքային պատրաստման երեք ամիսը, ինչպես նաեւ մինչեւ տիեզերակայան եւ հետ փոխադրումը: Հյուրանոցը Երկրի շուրջը պտույտ կգործի յուրաքանչյուր 90 րոպեն մեկ, այսպիսով, հյուրերը կկարողանան ամեն օր դիտել 16 արեւածագ ու մայրամուտ։