Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը կրկին փակվել էր. «Ազատությո՛ւն Ազատ գետին»

Գառնեցիներն արդեն 3-րդ անգամ է՝ փակում են Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը՝ Կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները:

Գառնիի բնակիչները հավատացնում են, որ սպառել են դահլիճներում պայքարելու բոլոր ձեւերն. այժմ երկրի ղեկավարներին իրենց ձայնը հասցնելու համար եկել են գլխավոր ճանապարհը փակելու հերթը:

«Ազատություն Ազատ գետին». այս կարգախոսով արդեն 2 տարի է գառնեցին պայքարում է գետի ազատ ապագայի համար: Գառնեցիները վստահ են՝ եթե այստեղ իրականացվի Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը, Ազատ գետը կջրազրկվի, քանի որ ծրագրով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզ, որից պետք է սնվի մարզի 12 համայնք:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: Գառնի-Գեղարդ պետական ճանապարհը կրկին փակվել էր. «Ազատությո՛ւն Ազատ գետին»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image