ՀՅԴ-ի թեկնածուն ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների

ՀՅԴ-ի կողմից առաջադրված Թալինի քաղաքապետի թեկնածու Տիգրան Հարությունյանը քաղաքի մշակույթի տանը տեղակայված  թիվ 15/1 ընտրատեղամասում կատարեց իր քաղաքացիական պարտքը: Նա եկել էր կնոջ եւ դստեր հետ:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների, եւ հույս ունի, որ արդարությունը կհաղթի:

Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում փորձելու է ներդրողների ներգրավել եւ նրանց միջոցով ավելացնել քաղաքի բյուջեն:

«Շեշտը դնելու եմ աշխատատեղեր ստեղծելու վրա»,- նշեց նա:

Անդրադառնալով ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Թալին այցին` նա նշեց, որ ժողովրդին դուր չի եկել, որ նրանք շքախմբով են եկել քաղաք` սատարելու գործող քաղաքապետին: Անդրադառնալով Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից գործող քաղաքապետի օգտին քարոզչություն անելուն` Տիգրան Հարությունյանն ասաց, որ դա բնական է, քանի որՍարգիս Սահակյանը Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է եւ պետք է սատարեր ՀՀԿ-ական թեկնածուին:


Source: Yerkir Media
Link: ՀՅԴ-ի թեկնածուն ընտրել է հանուն Թալինի բարեփոխումների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image