Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից մեր երկրի դուրս գալու անհրաժեշտություն չկա: Նախարարի խոսքով պետք չէ դուրս գալ ինտեգրացիոն միավորումից, որի հնարավորություններից դեռ չենք օգտվել:
Ըստ Մինասյանի, Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություններն արհեստականորեն աժիոտաժ են ստեղծում ու սխալ սպասելիքներ ձեւավորում, այդ թվում՝ բիզնեսում:
Source: Yerkir Media
Link: Արծվիկ Մինասյան. «ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտություն չկա»