Թուրքիայի մեջլիսում են հայտնվել Ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների նկարները

Թուրքիայի Մեծ ազգային մեջլիսում այսօր խորհրդանշական տեղ են զբաղեցրել 101 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհ դարձած եւ այդ օրերին օսմանյան խորհրդարանի մյուս հայ պատգամավորները։

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճում շարել է Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Գեղամ Տեր-Կարապետյանի եւ նահատակ մյուս պատգամավորների մեծադիր լուսանկարները։

Կարո Փալյանը նաեւ թուիթերյան իր էջում գրառում է կատարել, թե 101 տարի անց նրանք կրկին վերադարձան խորհրդարան։

Փայլանը նաեւ ելույթ է ունեցել Խորհրդրանի լիագումար նիստում, իր ելույթում Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին համեմատել Հիտլերի հետ ու հատ-հատ ներկայացրել բոլոր հայ պատգամավորների լուսանկարները։ Ելույթի մի հատված ստորեւ՝ առանց մեկնաբանության։

[youtube https://www.youtube.com/watch?v=vRTWnH-Ysbo]


Source: Yerkir Media
Link: Թուրքիայի մեջլիսում են հայտնվել Ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների նկարները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image