Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
Source: Yerkir Media
Link: Հայ-ադրբեջանական սահմանին գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ