Օսկանյանը հերքում է՝ Քոչարյանը նոր կուսակցության հետ կապ չունի

Վարդան Օսկանյանն այսօր հերքել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց հետ, մասնավորապես, ստեղծվելիք նոր կուսակցության հետ կապ ունի։

«Կուսակցությունն ո՞վ կղեկավարի, ղեկավար կազմում ո՞վ կլինի, համագումարը կորոշի: Քոչարյանը կուսակցության հետ կապ չունի»։

Օսկանյանի համակիր Ստեփան Մարգարյանն էլ դուրս է եկել «Հզոր Հայրենիք» կուսակցությունից, բայց մնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր։ ԲՀԿ-ի ցանկով է պատգամավոր դարձել, սակայն Մարգարյանի խիղճը հանգիստ է, որ ընտրությունների նախաշեմին քաղաքական մեկ այլ միավորման է միանում։

«Բարեկամաբար են բաժանվել»,- ասաց Մարգարյանը։ Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ չեն հանդիպել, բայց եւ չբացառեց նման հանդիպման հնարավորությունը։

«Ռոբերտ Քոչարյանի անունը նախաձեռնող խմբի մեջ տեսե՞լ եք։ Հանդիպում չի եղել։ Մենք չենք խորշում ցանկացած քաղաքական ուժերի կամ գործչի հետ քննարկել անելիքները, եւ այս առումով ցանկացած բան հնարավոր է»,- ասաց նա։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր գործընկերներին հաջողություն մաղթեց, ասում է, որեւէ մեկից նեղացած չեն, անգամ պատրաստ են համագործակցել։

«Որեւէ քաղաքական ուժ ինքնանպատակ չպետք է լինի եւ չպետք է ատելությունը դարձնի ուղենիշ։ Ադեկվատ օրակարգ պետք է բերել քաղաքական դաշտ»։

ԲՀԿ խմբակցությունից «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից են ԲՀԿ կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը, անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ Նոր կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրին, որ հիմնադիր համագումարի մասին կհայտնեն ավելի ուշ։

[youtube https://www.youtube.com/watch?v=-vjB1y25nPo?feature=oembed&w=848&h=477]


Source: Yerkir Media
Link: Օսկանյանը հերքում է՝ Քոչարյանը նոր կուսակցության հետ կապ չունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image