Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարողացել կոտրել Iphone-ն՝ ունենալով 1 միլիոն դոլարով գնված ալգորիթմը

tert.am-  Հետաքննությունների դաշնային բյուրոն Սան Բերնարդինոյի ահաբեկչի iPhone-ը կոտրելուց հետո փաստել է, որ չնայած ծրագրային ապահովումը կոտրելու ալգորիթմն ունենալը, չի կարողացել կրկնել այդ գործընթացը դրա աշխատանքի մեջ մանրամասներին անտեղյակ լինելու պատճառով, հայտնում է The Guardian-ի թերթը:

2016 թվականի մարտին ՀԴԲ-ն հաքերներից ձեռք է բերել Սան Բերնարդինոյում խաղաղ քաղաքացիների վրա իրականացված հարձակման մասնակցին պատկանող iPhone-ը կոտրելու ալգորիթմ: Գնման արժեքը որոշ տվյալներով եղել է 1 միլիոն դոլար, իսկ որոշ տվյալներով՝ ավելի քան 1,3 միլիոն դոլար:

ՀԴԲ-ն ստիպված է եղել գնալ այդ քայլին այն բանից հետո, երբ Apple-ը հրաժարվել է կամավոր կերպով ծրագրային ապահովում ստեղծելը, որը կօգներ արգելափակումից հանել ձերբակալության ժամանակ սպանված Սաիդ Ֆարուկի հեռախոսը:

ՀԴԲ-ում կարծում էին, որ հեռախոսի մեջ կարող է քննիչների համար կարևոր տեղեկատվություն լինել:

Ինչպես նշվում է, հաքերներից ձեռք բերված կոտրելու տեխնոլոգիան կարող է բազմիցս օգտագործվել առանց հետագա ֆինանսական ծախսերի, սակայն ՀԴԲ-ում չեն կարողացել դա իրականացնել՝ կոտրելու ալգորիթմի աշխատելու նրբությունները չիմանալու պատճառով:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ ՀԴԲ-ն չգիտի, թե ով է կոտրել սմարթֆոնը, քանի որ Արդարադատության նախարարությունը, վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը, չի բացահայտում նրանց ինքնությունը:


Source: Yerkir Media
Link: Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարողացել կոտրել Iphone-ն՝ ունենալով 1 միլիոն դոլարով գնված ալգորիթմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image