Թրամփն աջակցել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ցանկությունը

ԱՄՆ նախագահի hանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մեծ Բրիտանիային ավելի լավ կլինի առանց Եվրամիության: Այս մասին հայտնում է novayagazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

«Կարծում եմ, որ Եվրոպայի համար միգրացիան սարսափելի է եղել: Շատ բան է հրահրվել Եվրամիության կողմից: Ես կասեի, բրիտանացիներին ավելի լավ կլինի առանց Եվրամիության, սակայն ես դա չեմ ասում որպես առաջարկ՝ դա ուղղակի իմ զգացողությունն է: Ես ուզում եմ, որ որոշումն իրենք ընդունեն»,- հայտնել է Թրամփը:

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման սպառնացել էր Մեծ Բրիտանիային խզել առեւտրի համաձայնագիրը, եթե նա դուրս գա ԵՄ-ից:


Source: Yerkir Media
Link: Թրամփն աջակցել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ցանկությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image