Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կառլ Մեծի անվան մրցանակակիր է դարձել:
Այսօր նրան է հանձնվել եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Եվրոպայի միավորման գործում ներդրած ավանդի համար:
Իր ելույթում Ֆրանցիսկոս պապն ասել է, որ երազում է Եվրոպայի մասին, որտեղ փախստական լինելը չի դիտարկվի որպես հանցագործություն:
«Եվրոպան պետք է լինի բաց եւ ունենա բազմամշակութային հասարակություն, ողջունի ժամանող փախստականներին»,-ասել է Հռոմի պապը:
Կառլ Մեծի անվան մրցանակը հանձնվում է 1950 թվականից ի վեր՝ ամեն տարի:
Վատիկանում պարգեւատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Source: Yerkir Media
Link: Հռոմի պապը Կառլ Մեծի անվան մրցանակակիր է դարձել