Մսի օգտագործումը կրճատում է կյանքի տեւողությունը

Պարբերաբար միս օգտագործող մարդիկ միջինում երեքուկես տարի ավելի քիչ են ապրում, քան բուսակերները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Science Daily-ին:

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Մէյո կլինիկյի գիտնականները վեց հետազոտություն են անցկացրել, որոնց մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ: Նրանք եկել են այն եզրակացության, որ կարմիր մսի օգտագործումը բերում է մահացության աճի:

Չնայած տվյալների որոշակի տարբերությունների, հետազոտության արդյունքները հիմնականում համընկնում են, ինչը գիտնականներին թույլ է տալիս ասել, որ մսից հրաժարվելը միանշանակ օգտակար է:


Source: Yerkir Media
Link: Մսի օգտագործումը կրճատում է կյանքի տեւողությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image