Լեհաստանի անտառում հին մետաղադրամներվ, զենքով ու զարդերով գանձ են գտել

1in.am — Լեհաստանի Մոլովո բնակավայրի մերձակա անտառում հայտնաբերվել է մոտ 80 արտեֆակտ՝ 800-3000 տարեկան: Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը:

Ենթադրվում է, որ մետաղադրամները, միջնադարյան զարդերը և զենքն անտառում թաղվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջից ոչ շատ առաջ. հայտնաբերված նմուշների թվում, հնարավոր է, կան Շեցինի թանգարանի նմուշներ, որոնք փորձել են թաքցնել Կարմիր բանակի զինվորներից: 1720-1945թթ. Շեցինը գերմանական քաղաք է եղել: Ներկայումս արտեֆակտները գնահատում են թանգարանի մասնագետները Շեցինում:

Fakt.pl առցանց-պոտալի տեղեկությամբ՝ արտեֆակտները գտել է պատահական անցորդ, որը զբոսնելիս է եղել անտառում:


Source: Yerkir Media
Link: Լեհաստանի անտառում հին մետաղադրամներվ, զենքով ու զարդերով գանձ են գտել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image