Իրաքի հյուսիսում երեք անհայտ անձինք սրճարաններից մեկում կրակ են բացել հաճախորդների ուղղությամբ: Ավելի քան 12 մարդ զոհվել է, 25-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Reuters»-ին:
Աղբյուրի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ Բալադ քաղաքում: Նշվում է, որ հարձակումը տեւել է մոտ 10 րոպե:
Ըստ ոստիկանության, վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, խիստ հսկվում է: Հարձակվողները կարողացել են անցնել երեք ոստիկանական անցակետ:
Source: Yerkir Media
Link: Իրաքի Բալադ քաղաքի սրճարաններից մեկում հրաձգության հետեւանքով 12 մարդ է մահացել