Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս ավան և հանդիպել համայնքի բնակիչների հետ: Հայտնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ավանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով Մատաղիսին հասցված վնասների վերացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն, ըստ ամենայնի, աջակցելու է ավանին և նրա բնակիչներին՝ կարևորելով վերջիններիս հաստատակամությունն ապրել և արարել հայրենի բնակավայրում:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանն այցելել է Մատաղիս