«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրանան ներկայացնող Ջամալան`«1944» երգով:
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, որը համարվում էր հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը, զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Տարբեր երկրների ազգային ժյուրիից Հայաստանի ներկայացուցչին 12-ական միավորներ տվեցին Իսպանիան, Ռուսաստանը, Բուլղարիան, 11` Մալթան, 10-ական` Հունաստանը, Մոնտենեգրոն, 8` Կիպրոսը, 6` Լատվիան, 4-ական Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Լիտվան, Սլովենիան, Շվեդիա: Երկուական միավորներ Իվետա Մուկուչյանը ստացավ Ավստրիայից, Ֆրանսիայից և Իսրայելից, իսկ մեկ միավոր երգչուհուն շնորհեց Հունգարիան:
Հեռուստադիտողների և ժյուրիի քվեարկության ընդհանուր արդյունքներով` Հայաստանը հայտնվեց լավագույն տասնյակում`զբաղեցնելով 7-րդ տեղը:
Source: Yerkir Media
Link: «Եվրատեսիլ»-ում Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը