«Եկեք էմոցիաները դնենք մի կողմ». Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ Ադրբեջանի համայնքի ղեկավարին

Լվովում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը:

«Ոչ մի լարվածություն չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, տեղի հայ համայնքի ղեկավարությունն ակտիվ աշխատում են, բարդություններ չկան»,-ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:

Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել:

«Ասացինք` եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,-հավելեց Նիկոլայ Քոչարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնությանժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելովՀայաստանի հավաքականի անդամների վրա:

Միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է:Այս մասին հայտնել էր դեսպանը:

Մայիսի 16-ին միջադեպը կրկնվել է տեղի հայերի և ադրբեջանցիների միջև:


Source: Yerkir Media
Link: «Եկեք էմոցիաները դնենք մի կողմ». Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ Ադրբեջանի համայնքի ղեկավարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image