Բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` զեկուցել այն հանձնարարականի մասին, որ պետք է կրճատվեն ծառայողական մեքենաները:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա: Աշխատելու են բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից, փրկարար ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից:

Բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով: Կառավարությունը որոշում է մշակելու ծառայողական մեքենաների կրճատման, սպասարկող մեքենաների նպատակային լինելու վերաբերյալ:


Source: Yerkir Media
Link: Բյուջեից ֆինանսավորվող ծառայողական մեքենաները կրճատվելու են 107-ով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image