Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում հայ մարզիկը կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:
Source: Yerkir Media
Link: Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում