Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:
Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով:
Source: Yerkir Media
Link: Սև ծովից ներթափանցած ցիկլոնն ազդեծությունը կպահպանի մինչեւ հունիսի 10-ը