Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում հրթիռակոծության հետեւանքով 4 հայեր վիրավորվել են

Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանը շարունակում է մնալ զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում: Նախօրեին հրթիռակոծվել են Նոր Գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե եւ Համտենիե շրջանները:
Հրթիռակոծությունների հետեւանքով 29-ը մարդ զոհվել է, 40-ը` վիրավորվել: Վիրավորնեորի թվում 4 հայ կա՝ Կատրին Խաչոյան, Լուսին Պարշիք, Նորա Սարգիս եւ Կարապետ Խաչոյաններ:
Մարդկային կորուստներից բացի քաղաքը նյութական մեծ վնասներ է կրել, քանդվել են բնակարաններ:
Նախօրեին հրթիռակոծվել է նաեւ Հայ Կաթոլիկ Համայնքի Ս. Երրորդություն եկեղեցին։ Կան լուրջ վնասներ։


Source: Yerkir Media
Link: Հալեպի հայաշատ Նոր Գյուղ շրջանում հրթիռակոծության հետեւանքով 4 հայեր վիրավորվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image