Սավչենկոն, բանտարկության ընթացքում, շուրջ 1.1 մլն ռուբլի է աշխատել

Դոնբասում  ռուս լրագրողների սպանության համար դատապարտված եւ  նախագահ Պուտինի  հրամանագրով  ներում ստացած ուկրաինացի զինվորական, Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն 2015 թ. վաստակել է 406.825 հազար հրիվեն (մոտ 1.1 մլն ռուբլի):  Իր եկամուտների եւ ծախսերի մասին հրապարակված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Հայտարարության համաձայն, այդ գումարի գրեթե կեսը` 201.818 հազար հրիվենը (մոտ  530,8 հազար ռուբլի) Սավչենկոն վաստակել է հեղինակային իրավունքների վարձատրություն եւ  մտավոր սեփականության իրավունքների վաճառքի իրականացման շնորհիվ:

Սավչենկոյի ընտանիքի շահույթը կազմել է 34,136 հրիվեն (մոտ  91 հազար ռուբլի)

Ռուսաստանի նախագահ Վլադիմեր Պուտինը մայիսի 25-ին Սավչենկոյի ներման հրամանն է ստորագրել, ով դատապարտել էր 22 տարվա անազատության: Ներումից հետո Սավչենկոյին տեղափոխել են Կիեւ:

 


Source: Yerkir Media
Link: Սավչենկոն, բանտարկության ընթացքում, շուրջ 1.1 մլն ռուբլի է աշխատել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image