Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվելու է հայ ազգային ազատագրական պայքարի հերոսներից մեկի` Փարամազի անունով (Մաթեւոս Սարգսյան):Հրապարակի բացումը կատարելու է Մոտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը:
Հունիսի 15-ին կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու Ուրուգվայի քաղաքական շրջանակների, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Source: Yerkir Media
Link: Ուրուգվայի կենտրոնական հրապարակներից մեկը կանվանակոչվի հայ հեղափոխականի անունով