«Սարգսյանի և Ալիեւի հանդիպումները կամրապնդեն վստահությունը». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի ստեղծման համար պայմանների առաջացմանը: Այս մասին Ուորլիքը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Սարգսյանի և Ալիևի` այսօր կայանալիք հանդիպումները կամրապնդեն վստահությունը, կարագացնեն վստահության մթնոլորտի ստեղծման ջանքերը և պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային փաստաթղթի համար»,- նշել է Ուորլիքը:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկրորդհանդիպումը կունենան ապրիլյան ռազմական գործողություններից հետո: Հանդիպմանըներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առանձնազրույցներ կունենաերկու երկրի նախագահների հետ:


Source: Yerkir Media
Link: «Սարգսյանի և Ալիեւի հանդիպումները կամրապնդեն վստահությունը». Ուորլիք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image